▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է մահմեդական աշխարհին հասցնել, որ թուրքն իրական մահմեդական չէ

Իսլամական աշխարհի շուրջ լուրջ խմորումներ են տեղի ունենում, որի ֆոնի վրա անելիք ունենք: Դա պայքարն է համշենահայի ինքնության համար:Համշենի հայերը պահել են իրենց լեզուն, ծեսերը, իրենց թուրք չեն համարում, թուրքիայի մեջ հայ էլ չեն ասում. Համշենցի են ասում, բայց թուրքիայից դուրս հայ են իրենց անվանում, անգամ քրիստոնյա են դառնում: Թուրքերը կրկնում եմ, որ չեն ընդունում համշենահային, որպես յուրայիններ, չնայած պետությունը ամեն ինչ անում է նրանց ձուլելու համար, իսկ Համշենի հայերը իրենք էլ չեն այրվում թուրքանալու ցանկությունից: Պետք է մահմեդական աշխարհին հասցնել, որ թուրքը իրական մահմեդական չի , որ ազգայնամոլ է, իսկ հայը իրականում իսլամի թշնամի չի, որ մահմեդական երկրների հետ լավ հարաբերություններից բացի մեր մահմեդական հայ եղբայրներին էլ ենք ընդունում: Մի խոսքով թեկուզ բարոյական տեսանկյունից պարտավոր ենք հաղթել համշենցու ինքնության համար պայքարում, այլ ոչ թե կրոնի պատճառով թուրքին տանք մեր արյունակիցներին, որ ձուլի իր պիղծ ցեղին, սարքի մեզ թշնամի, մի հատ էլ ասի, որ տեսեք հայերը իսլամի թշնամի են. իրենց ազգակիցներին չեն ընդունում իսլամադավան լինելու համար:

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին