▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է եզրակացնել, որ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը որոշ հարցերի շուրջ համաձայնության են եկել

Պարզ է չէ, թե ինչ է կատարվել: Գալուստ Սահակյանի ընտրությանը ԲՀԿ-ի մասնակցությունից պետք է եզրակացնել, որ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը որոշ հարցերի շուրջ համաձայնության են եկել, որի արդյունքում էլ ԲԿ-ն մասնակցել է ԱԺ նախագահի քվեարկությանը: Շահմանազովի հայտարարությունը կարծես թե որոշ բացահայտումներ է անում այդ համաձայնությունների բավանդակության մասին: Այսինքն Հոիկ Աբրահամյանը դառնում է ժառանգորդ, Հանրապետական կուսակցությունը մնում է «իշխող» մոտակա 10 տարում, Քոչարյանը չպետք է վերադառնա: Սերժ Սարգսյանը փուլ-առ-փուլ իշխանությունը հանձնում է Հանրապետականի կոլեկտիվ կառավարմանը: ԲՀԿ-ն պաշտպանում է սահմանադրության փոփոխությունը:
Եթե դա այդպես չէ, ԲՀԿ-ն պետք է հստակ բացատրի ԱԺ նախագահի ընտրությանը մասնակցելու դրդապատճառները:

Ստեփան Դանիելյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին