▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է ընդունենք մահմեդական հայերին

Ինչպես գիտենք 90-ականներին Ադրբեջանը փորձել է արցախյան պատերազմին տալ կրոնական երանգ և հայ-ադրբեջանական պատերազմն ուզում էին վերածել քրիստոնյա-մահմեդական պատերազմի, սակայն՝ ապարդյուն: Սալահ Ադ Դինը միակ մարդն է,որ Արաբական Խալիֆաթի վերացումից հետո կարողացավ միավորել շիաների և սուննիներին ջիհադի շուրջ և հաղթել խաչակիրներին: Ազիկները փորձում էին կրկնել Սալահ ադ Դինի սխրանքը, բայց ապարդյուն.հայերը կարողացան ապացուցել, որ այդ կռիվը ազգամիջյան է և ունի տարածքային բնույթ: Իսկ ջիհադով ոգևորվածները՝որոշ չեչեններ,աֆղաններ,արաբներ,եկան Արցախ,կերան հայ ռազմիկի ծեծը և հասկացան ,որ ոչ մի ջիհադ էլ չի ,որ իրենք խաբված են ու ետ դարձան:

Այժմ էլ կարծես օսմանցի և ադրբեջանցի թուրքերը փորձում են հայերի դեմ օգտագործել իսլամը: Իզուր չէ, որ թուրքերն իրենց պետության տարածքը տրամադրում են իսլամիստ ծայրահեղականներին,  իսկ ազիկ-թուրքերը վազում են Սիրիայում ընթացող պատերազմին, որ վաղնել իրենց զինակիցներին հայի դեմ հրավիրեն ջիհադի: Պատկերացնում եք, ինչ դժվար կլինի, եթե թուրքերին հաջողվի մոլորեցնել մահմեդական աշխարհին՝ումմային,և մեր դեմ հանել: Բայց այս հեռանկարից պետք չէ խուճապահար լինել. մենք ունենք ելքեր և հաղթաթուղթ: Մենք ունենք մահմեդական հզոր բարեկամ ի դեմս Իրանի Իսլամական Հանրապետության, թուրանական Թուրքմենստան բարեկամ ունենք ի վերջո:

Հիմա կասեք,որ Իրանը շիական ուղղության իսլամադավան է,իսկ թուրքերը սուննիներ են և սուննի ծայրահեղականներին կօգտագործեն մեր դեմ,իսկ ես դրա պատասխաննել կտամ: Իսկ մենք ինչու ենք մոռանում, որ կան միլլիոնից ավել մահմեդական հայեր հենց Թուրքիայում՝ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԸ և ՄԵՐԻՆՆԵՐԸ: Նրանք էլ հո սուննի մահմեդականներ են հիմնականում: Մերինները Արևմտյան Հայաստանում ապրող ցիրուցան եղած մահմեդական հայերն են, որոնք կամ սուննիներ են կամ՝ալևիներ, քրդախոս են կամ թուրքախոս, բայց իրենց ՀԱՅ լինելը նրանցից շատերը,անգամ կասեմ մեծամասնությունը,ընդունում են.ծածուկ,կամ բացեիբաց,բայց ընդունում են.հարցրեք ցանկացած Արևմտյան Հայաստան գնացած ուխտավորի և նա կհաստատի ասածս:

Համշենահայերը սուննի մահմեդականներ են, որոնք ոչ թուրքախոս են, աչ՝քրդախոս. նրանք հայախոս են՝համշենահայերեն խոսացող: Համշենահայերը պահել են իրենց հայ բարբառը, ավանդույթները և հայկական գիտակցումը: Գուցե համշենահայը Թուրքիայում չասի,որ Հայ է,բայց թուրք էլ իրեն չի ճանաչի, այլ՝համշենցի: Թուրքիայից դուրս նրանք ընդունում են, որ հայ են:

Այսպիսով մենք պետք է ընդունենք մեր մահմեդական հայ եղբայրներին, որ համ մահմեդական աշխարհը տեսնի, որ մեր թշնամանքը թուրքի հետ է,ոչ թե՝ իսլամի, տեսնի, որ մահմեդական հայերին մեզանից չենք վանում, այլ՝ ընդունում ենք: Պետք է դուրս գանք կաղապարներից և ընդունենք մեր մահմեդական եղբայրներին, ոչ միայ իսլամական աշխարհին մեր հակաիսլամական չլինելը ցույց տանք,այլ մեծապես նրա համար,որ նրանք իրոք մեզանից մեկն են,մեզ պես Հայկի սերունդ են:

Ես ընդունում եմ ցանկացած հայի` անկախ իր կրոնական և քաղաքական հայացքներից, միայն թե նա ընդունի իր Հայ լինելը և ընդունի ազգային նպատակները,իսկ ով չի ընդունում նրան էլ եմ սիրում.նա միևնույնն է Հայ է: Ապազգային կեցվածք ընդունածի զավակին կարելի է իր Հայ ծագումից վերածել իսկական Հայի.արյունը ջուր չի դառնում: Այո, ես ունեմ համարձակություն և կբարձրաձայնեմ,որ մահմեդական Հայնել է ՀԱՅ, թող դառնամ մոլեռանդ որոշ քրիստոնյաների աչքի գրողը,բայց իմացեք ինչպես Ձեզ եմ համարում ՀԱՅ և սիրում որպես եղբոր,այնպես էլ՝մահմեդական ՀԱՅ-ին:

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին