▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է ավելի զգոն ու ուշադիր լինել կեղծիքների հանդեպ, հատկապես՝ այս լարվված փուլում

 

Ինձ շատ է անհանգստացնում հատկապես վերջին օրերին մեր լրատվական դաշտում շատ արագ, տարբեր կեղծ լուրերի ու իրադարձությունների տարածման կուլտուրան։
Ընդամենը մի քանի օրում, տարբեր լրատվականներ ու ակտիվ ֆեյսբուքյան օգտատերեր արագ տարածեցին ու սկանդալային մթնոլորտ ստեղծեցին մի շարք քիչ թե շատ հայտնի անհատների հայտարարություններ, կամ էլ ինչ որ իրադարձություններ, որոնք բոլորն էլ պարզվեցին որ կեղծ են։
Ժիրինովսկու հայտարարությունը, Մոդեստ Կոլերովի հարցարույցը, Գարիկ Մարտիրոսյանի հայտարարությունը, ի պաշտպանություն Պերմյակով ստեղծված խմբերը սոցցանցցերում... Ինձ հայտնի ԲՈԼՈՐ դեպքերում, դրանք պարզվեց որ կամ ֆեյք են, կամ էլ հմուտ մանիպուլյացիա։
Ժիրինովսու հայտարարությունը ֆոտոշոփ էր, Կոլերովինն ու Մարտիրոսյանինը՝ բացահայտ կեղծիք, Պերմյակովին պաշտպանող խմբերի բաժանորդներին ես նայում ու տեսնում ես, որ առաավելապես ադրբեջանցիներ ու ուկրաինացիներ են, կամ էլ նոր ստեղծված խումբ է, որի հիմնադրի/մոդերատորի էջը նայելով մեկ էլ հանդիպում ես Մուսավաթական ադրբեջանի ինչ որ գործչի նկար, կամ թուրթերեն ցիտատ, կամ էլ պարզում ես, որ դեռ երկու ամիս առաջ, նույն այդ օգտատերը ակտիվորեն Դոնբասսի «տեռռորիստներին» էր մերկացնում...
Ինչ եմ ուզում ասել. հարգելի լրատվամիջոցներ ու անհատ օգտատերեր, պետք է ավելի զգոն ու ուշադիր լինել կեղծիքների հանդեպ, հատկապես՝ այս լարվված փուլում։ Մի սկանդալայինն բան գտնելուց՝ արեք հնարավորինս, որպեսզի համոզվեք, որ դա կեղծիք չէ, նոր տարածեք դրանք ու հանրայնացրեք։ Մի շտապեք, անգամ եթե դա ձեզ շատ դիտտումներ ու լայքեր է խոստանում, որովհետև ի վերջո կեղծիքը կպարզվի, բացասական նստվածքը կմնա, իսկ դուք կունենաք սւոտ տարածողի ու քլիք հավաքող էժանագին սադրիչի, կամ էլ լավագագույն դեպքում՝ ոչ կոմպետենտ ու ոչ պրոֆեսիոնալ մարդ/լրատվամիջոցի համբավ։

Ինձ շատ է անհանգստացնում հատկապես վերջին օրերին մեր լրատվական դաշտում շատ արագ, տարբեր կեղծ լուրերի ու իրադարձությունների տարածման կուլտուրան։Ընդամենը մի քանի օրում, տարբեր լրատվականներ ու ակտիվ ֆեյսբուքյան օգտատերեր արագ տարածեցին ու սկանդալային մթնոլորտ ստեղծեցին մի շարք քիչ թե շատ հայտնի անհատների հայտարարություններ, կամ էլ ինչ որ իրադարձություններ, որոնք բոլորն էլ պարզվեցին որ կեղծ են։Ժիրինովսկու հայտարարությունը, Մոդեստ Կոլերովի հարցարույցը, Գարիկ Մարտիրոսյանի հայտարարությունը, ի պաշտպանություն Պերմյակով ստեղծված խմբերը սոցցանցցերում... Ինձ հայտնի ԲՈԼՈՐ դեպքերում, դրանք պարզվեց որ կամ ֆեյք են, կամ էլ հմուտ մանիպուլյացիա։Ժիրինովսու հայտարարությունը ֆոտոշոփ էր, Կոլերովինն ու Մարտիրոսյանինը՝ բացահայտ կեղծիք, Պերմյակովին պաշտպանող խմբերի բաժանորդներին ես նայում ու տեսնում ես, որ առաավելապես ադրբեջանցիներ ու ուկրաինացիներ են, կամ էլ նոր ստեղծված խումբ է, որի հիմնադրի/մոդերատորի էջը նայելով մեկ էլ հանդիպում ես Մուսավաթական ադրբեջանի ինչ որ գործչի նկար, կամ թուրթերեն ցիտատ, կամ էլ պարզում ես, որ դեռ երկու ամիս առաջ, նույն այդ օգտատերը ակտիվորեն Դոնբասսի «տեռռորիստներին» էր մերկացնում...Ինչ եմ ուզում ասել. հարգելի լրատվամիջոցներ ու անհատ օգտատերեր, պետք է ավելի զգոն ու ուշադիր լինել կեղծիքների հանդեպ, հատկապես՝ այս լարվված փուլում։ Մի սկանդալայինն բան գտնելուց՝ արեք հնարավորինս, որպեսզի համոզվեք, որ դա կեղծիք չէ, նոր տարածեք դրանք ու հանրայնացրեք։ Մի շտապեք, անգամ եթե դա ձեզ շատ դիտտումներ ու լայքեր է խոստանում, որովհետև ի վերջո կեղծիքը կպարզվի, բացասական նստվածքը կմնա, իսկ դուք կունենաք սւոտ տարածողի ու քլիք հավաքող էժանագին սադրիչի, կամ էլ լավագագույն դեպքում՝ ոչ կոմպետենտ ու ոչ պրոֆեսիոնալ մարդ/լրատվամիջոցի համբավ։

Գեղամ Ասլամազյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին