▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետությունը պետք է թեթևացնի բնակարան ձեռք բերելու բեռը, որ սեփական տուն ունենալն այլևս երազանք չլինի․ «Ուժեղ Հայաստան»

Արթուր Միքայելյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ 

Մի ամբողջ կյանք վարձո՞վ… սա նորմալ չէ։

Մեր լուծումը պարզ է՝ պետությունը պետք է թեթևացնի բնակարան ձեռք բերելու բեռը, որպեսզի սեփական տուն ունենալն այլևս երազանք չլինի:

20,000 նոր բնակարան՝ պետություն-շինարար իրական գործընկերությամբ.

Ինչպե՞ս - Պետությունը շինարարին անվճար տրամադրում է հողը և ապահովում բոլոր ենթակառուցվածքները՝ գազ, ջուր, լույս, կոյուղի և ճանապարհ:

Արդյունքը - Շինարարի ծախսերը կրճատվում են, տան ինքնարժեքը՝ նվազում, իսկ պետության սահմանած գների վերին շեմը բացառում է արհեստական թանկացումները:

Նպատակը - Հնարավորություն տալ մարդկանց վարձավճարի փոխարեն վճարել սեփական տան համար և ունենալ իրենց տաքուկ անկյունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին