Վերջերս իսպանացի գեղեցկուհի Պենելոպա Կրուզի նոր լուսանկարները, որոնք այդքան էլ խոստումնալից տեսք չեն ունեցել, անհանգստության առիթ էին դարձել նրա երկրպագուների համար:
Գրեթե բոլորին մեկ հարց էր հուզում. ի՞նչ է պատահել Պենելոպային. նա երբեք այդքան անխնամ և թափթփված տեսքով հանրությանը չի ներկայացել:
Օրեր հետո տարբեր լրատվամիջոցներ շտապեցին հանգստացնել դերասանուհու երկրպագուներին` գրելով, որ Պենելոպա Կրուզը ստիպված է եղել գնալ նման արտաքին փոփոխությունների հանուն իսպանացի ռեժիսոր Խուլիո Մեդեմայի «Մա Մա» ֆիլմի նկարահանումների: Դերասանուհին իրեն առաջարկված դերի համար ստիպված է եղել մի փոքր գիրանալ, սակայն ինչ վերաբերում է նրա երկար վարսերին, ապա նշենք, որ նա չի համաձայնել կտրել իր գեղեցիկ մազերը, այլ ընդամենը դիմել է կեղծամի օգնությանը: