Asekose.am-ի տեղեկություններով, Մոսկվա կինոթաատրոնի դահլիճում ՊԵԿ-ն այսօր մեծ հավաք էր կազմակերպել՝ հարկային և մաքսային բլոկների ղեկավարների և աշխատակիցների մասնակցությամբ:
ՊԵԿ նախագահը խոսել է ոլորտում առավել շոշափելի փոփոխություններ իրագործելու քայլերի մասին՝ նշելով, որ ինքն ու իր թիմը վճռական ու հաստատակամ են երկրում տնտեսական ու հարկային օրինականություն հաստատելու, համակարգում կոռուպցիան վերացնելու և այդ առումով հայտարարված նպատակները մինչև վերջ կյանքի կոչելու համոզման մեջ:
Դավիթ Անանյանը շեշտել է , որ ՊԵԿ-ում համակարգված կոռուպցիոն սխեմաներ չեն կարող այլևս գործել և դրանք արդեն վերացված են:
Նման հավաքը հուշում է այն մասին, որ Դավիթ Անանյանն ու իր թիմը շարունակում են ոգևորությամբ գործել ու եկել են երկար աշխատելու վճռականությամբ:
Ասում են, որ Դավիթ Անանյանի ինչ-որ լավ բան անելու համոզմունքն ու դրական էներգետիկան փոխանցվել է նաև ՊԵԿ-ի՝ երկար տարիների կոռուպցիոն մախինացիենրին մեջ վխտացող միջանցքներին: