▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ նախագահն ազատման դիմումներ է պահանջել

Asekose.am-ի տեղեկություններով,  Պետեկամուտների կոմիտեում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում: ՊԵԿ նախագահ  Դավիթ Անանյանը կոմիտեի մաքսային բլոկի ղեկավարներից ազատման դիմումներ է պահանջել. մոտ 12 հոգանոց ցուցակը գլխավորում է մաքսային բլոկը համակարգող, ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը, ցուցակում ներառված են նաև մաքսատան պետեր, մաքսանենգության դեմ պայքարի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ և այլոք: 


 

 

Ըստ ասեկոսեների, Դավիթ Անանյանը խիստ դժգոհ է մաքսային ոլորտի ղեկավարների աշխատանքից: Բացի այդ, նրանց համակարգից դուրս բերելու պատճառ կարող են հանդիսանալ համացանցում շրջանառվող հանրային դժգոհությունները ՊԵԿ-ի կադրային քաղաքականությունից, ինչպես նաև մամուլի հրապարակումները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին