Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ փոխնախագահ Արա Գաբրիելյանը տարիներ առաջ հետաքրքիր իրավիճակում է հայտնվել: Դեպքը տեղի է ունեցել 2004 թվականին. այն ժամանակ 32-ամյա Արա Գաբրիելյանը ժամանակավոր ԱՄՆ-ում էր բնակվում ու իր և իր ընկերուհու համատեղ մեքենայի մեջ տեղադրել է GPS սարքը՝ նորամուծությունը փորձարկելու նպատակով,սակայն հայտնվել է աղմկոտ պատմության մեջ:
35-ամյա կինը միայն հեռախոսի մարտկոցը փոխելու ժամանակ է նկատել իր մեքենայում եղած սարքը: Պարզվել է, որ GPS սարքը ակտիվացել է այն ժամանակ, երբ մեքենայի շարժիչը գործի է դրվել, ինչի շնորհիվ էլ Արա Գաբրիելյանը կարողացել է տեսնել մեքենայի շարժը:
Հավելենք, որ ՊԵԿ փոխնախագահի այս քայլին տարիներ առաջ անդրադարձել է նաև բրիտանական հայտնի Guardian պարբերականը:
Նշենք, որ Արա Գաբրիելյանը դեռևս ուսանողական տարիներին միշտ աչքի է ընկել իր պրպտուն վարքով ու ստեղծարար մտքերով, ավելին` GPS սարքի մտքի հեղինակը հենց ՊԵԿ փոխնախագահն է, որը Կալիֆորնիայում առաջինն է փորձել, փորձարկել նման տեխնոլոգիան:
Հավելենք, որ Արա Գաբրիելյանն ավարտել է Երևանի Ճարտարագիտական Համալսարանի տեխնիկական կիբերնետիկայի ֆակուլտետ, մասնագիտությամբ ինժեներ սիստեմատեխնիկ է: