▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փչացած ասացիք՝ հիշեցի

Մի քանի տարի առաջ «Միտք» վերլուծական կենտրոնը ինչ-որ միջոցառում էր անում Երևանում ու շատ ուզում էինք, որ ԱՄՆ դեսպանատնից չեմ հիշում ինչ անեին դրա կապակցությամբ: Տարբեր պատճառաբանություններով ցրում էին մեզ էս դիվանագետները, բայց դեռ հույս կար, որ կարողա մեր ուզածին հասնենք: Հետներս մի հայտնի քաղաքագետ էլ կար, եկավ մեծավարի ասեց, որ ինքը հարցը կլուծի: Հետո զանգեց դեսպանատուն և խոսքը այսպես կառուցեծ. «Այ անբարոյականներ, ինչու՞ չեք աջակցում էս լավ ջահելներին: Ձեր ****** երկրի գործն ա դա, ****** ձեր տիրումերը: Վաղը դուք եք խնդրվելու, այ ******-ներ»:

Դե պարզա, որ դրանից հետո մեր ուզածին հասնելու որևէ տարբերակ էլ չէր կարա լիներ, բաաաայց փոխարենը «հասկացանք», թե մեր քաղաքագետն իչերի է «պատրաստ» մեզ համար))))):
Հիմա Նազարբաևնա: Ալիևի խնդրանքով մեզ «քֆրտումա», բայց մեկա երկու շաբաթից Եվրասիական Միությանն անդամակցելու պայմանագիր ենք ստորագրում: Ինշալլա, թող տենց լինի))))):

P.S. Եթե չեմ սխալվում ԱՄՆ դիվանագետներին քֆրտող մեր քաղաքագետը հեռախոսազրույցի ընթացքում չէր ներկայացել: Տեսնես ամերիակացիք իմացա՞ն ում հետ էին խոսում))))))):

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին