Նախօրեին՝ երեկոյան, Հալեպի Նոր գյուղ հայաշատ թաղամասում կրկին անդորրը խախտվել է: Թաղամասի վրա հրթիռներ են տեղացել: Արձանագրվել են նյութական վնասներ: Կան նաև վիրավորներ: Ամենամեծ պայթյունները գրանցվել է Նոր գյուղի օդային զինուժի կենտրոնի շրջանում և ազգապատկան «Կիլիկիա» շենքի դիմաց՝ «Արևելք» տպարանի մոտ։
Վիրավորվել են Արփի և Գոհար Գույումճյանները, Նվեր Գրտանյանն ու Հռիփ Ղազարյանը։ Տեղեկանում ենք «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջից: