Ս.թ. հուլիսի 3-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշվում էր, որ «SNICKERS», «Mars», «Dove», «BOUNTY», «Starburst», «M&M’s», «Maltesers», «Twix», «Celebrations» պաղպաղակները վաճառվում են հիմնականում առանց հայերեն մակնշման:
Հայտնում ենք, որ այսօր առավոտյան արդեն վերոնշյալ պաղպաղակներում առկա մակնշման խնդիրը վերացված է, և պաղպաղակներն արդեն վաճառվում են նաև հայերեն մակնշմամբ:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը ողջունում է ներկրող ընկերության նման օպերատիվ գործելաոճը (հաշվի չառնելով ընկերության կողմից առկա խնդրի հերքման փաստը):
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպություն