▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պաղպաղակի օր»-ը կանցկացվի երկրորդ անգամ

 

Երևանի կենդանաբանական այգին և Վայրի բնության և մշակութային արժեքների
պահպանման հիմնադրամը (FPWC), ընդառաջելով բազմաթիվ այցելուների խնդրանքներին, 
սեպտեմբերի 14-ին` ժամը 12:00-17:00 այս տարի երկրորդ անգամ կիրականացնեն
«Պաղպաղակի օր» միջոցառումը:
Օրվա պաղպաղակը կտրամադրի Աշտարակ Կաթ ՓԲԸ: Պաղպաղակը կվաճառվի ընդամենը
50 դրամով: Վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղորդվի Երևանի կենդանաբանական
այգու կենդանիների պայմանների բարելավմանը: 
Փոքրիկ այցելուներին հագեցած ծրագիր է սպասվում. կենդանիների ցուցադրական
կերակրումներ, զվարճալի ու ինտելեկտուալ խաղեր, հեծանիվի խաղարկություն: 
Երևանի կենդանաբանական այգու տաղավարում կներկայացվի «Զու» մանկական ամսագրի
նոր համարը, կենդանիների խնամակալության ծրագիրը: Համահայկական նկարչական
մրցույթի համակարգող թիմը կպատմի մրցույթին մասնակցության պայմանների, հոկտեմբերի
4-ին անցկացվելիք Նկարչական օրվա մասին: 
Սեպտեմբերի 14-ին Կենդանաբանական այգում մինչև տասնվեց տարեկան այցելուների
համար մուտքը կլինի անվճար:

Երևանի կենդանաբանական այգին և Վայրի բնության և մշակութային արժեքներիպահպանման հիմնադրամը (FPWC), ընդառաջելով բազմաթիվ այցելուների խնդրանքներին, սեպտեմբերի 14-ին` ժամը 12:00-17:00 այս տարի երկրորդ անգամ կիրականացնեն «Պաղպաղակի օր» միջոցառումը: Օրվա պաղպաղակը կտրամադրի Աշտարակ Կաթ ՓԲԸ: Պաղպաղակը կվաճառվի ընդամենը50 դրամով: Վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղորդվի Երևանի կենդանաբանականայգու կենդանիների պայմանների բարելավմանը: Փոքրիկ այցելուներին հագեցած ծրագիր է սպասվում. կենդանիների ցուցադրականկերակրումներ, զվարճալի ու ինտելեկտուալ խաղեր, հեծանիվի խաղարկություն: Երևանի կենդանաբանական այգու տաղավարում կներկայացվի «Զու» մանկական ամսագրինոր համարը, կենդանիների խնամակալության ծրագիրը: Համահայկական նկարչականմրցույթի համակարգող թիմը կպատմի մրցույթին մասնակցության պայմանների, հոկտեմբերի4-ին անցկացվելիք Նկարչական օրվա մասին: Սեպտեմբերի 14-ին Կենդանաբանական այգում մինչև տասնվեց տարեկան այցելուներիհամար մուտքը կլինի անվճար:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին