Վերջինս այսօր ArmDaily.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է.
«Էդ ես դիվանագիտական պասպորտ ե՞րբ եմ ունեցել, որ զրկել են, դեպուտատ վախտ ունեի, մի երկու տարի օգտագործել եմ, ժամկետը լրացել է, դրել, թափել եմ: Մեր կապույտ պասպորտը ավելի լավ է, տարբերությունը էն է, որ դիպլոմատ տեղով ես հելնում, բայց ես միշտ սովորական տեղով եմ գնացել: Մարդ դրանով մարդ չի կոչվում, մարդ իր ապրածով է մարդ կոչվում, ես տենց էլ ապրել եմ: Ոչ մի տեղ էլ կապ չունի, հանցագործություն անես, ինչ կապ ունի՝ դիպլոմատ ես, թե չէ, մենակ օդանավակայանի համար ա:Ոչ էլ պետքս է, վեկալում են, չեն վեկալում, իրենց խնդիրն է: Աստված իրենց հետ»,-ասել է նա:
Դիտարկմանը, թե տարիներ ի վեր այդ անձնագրերը ում ասես տվել են՝ պաշտոնյաների, նրանց հարազատների, հանրության մի մասը լավ է վերաբերում նրանցից վերցնելու գործընթացին, սակայն, օրինակ Հենրիխ Մխիթարյանի դեպքում քննադատություններ եղան, Առաքել Մովսիսյանը նշել է.
«Պետք է եղել, տվել են, ինչ է եղել որ: Տղա էր, թող մնար էլի, ազգի պարծանք է, լավ ֆուտբոլիստ է, ճանաչված, կարող է մի օր պետք է գալիս, ինչ իմանանք լավ վերաբերենք էլի մեր հերոսերին, էդ է իմ ասածը: Հետաքրքիր չի ինձ վաբշե, մարդ եթե պաշտոնով պիտի մարդ լինի, փաթթած ունեմ սաղին»:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում