▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատմեմ, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել». Ռոման Երիցյան

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասն ներկայացրել է, թե ինչպես են պարեկները թիրախավորել իր եղբորը, առանց պատճառի նրան փորձել են առանց հիմնավորման ձերբակալել, ինչին ի պատասխան եղբայրը` Արման Երիցյանն ասել է, թե ձերբակալել պետք չէ, ինքը պատրաստ է կամավոր նստել նրանց մեքենան և գնալ բաժին:

«Նախ պատմեմ, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: Մերգելյան ինստիտուտի դիմաց եղբորս մեքենան, շարժիչը միացրած, երկրորդ շարքում կանգառ է կատարել, ինչի պատճառով զանգել են նրան ու խնդրել մոտենալ մեքենային: Մոտենալուց հետո պարեկները ցանկացել են նրան ենթարկել վարչական պատասխանատվության: Եղբայրս ասել է, որ իրեն պատկանող մեքենան ինքը չի վարում: Սա առաջացնում է կասկած պարեկների մոտ, ինչից հետո վերջինները հայտնում են, թե նրան պետք է ենթարկեն խուզարկության, որ պարզեն` բանալիներն իր մոտ են, թե չէ: Բնականաբար, եղբայրս դեմ է արտահայտվում և պահանջում է, որ սպասեն, մինչև մոտենա իր փաստաբանը: Պարեկներն ասում են, թե` արդեն երկարացնում ես, ու ուզում են ձերբակալել: Չեն նշում հիմքերը, չեն սպասում փաստաբանի ներկայանալուն, փորձում են ձեռնաշղթաներ հագցնել: Եղբայրս, բնականաբար, փորձում է դիմադրել, նա ընկնում է գետնին: Հրապարակած հատվածում ցույց են տալիս միայն այն պահը, երբ եղբայրս դիմադրում է, այնինչ նրան գցում են գետնին, ձեռնաշղթաներ հագցնում և բազմաթիվ հարվածներ հասցնում, նրա աչքերին արցունքաբեր են փչում: Աչքերը կուրացած, դեմքը, մարմինը արյունլվիկ նրան տանում են ոստիկանության Արաբկիրի բաժին, այնտեղ քարշ տալիս երկրորդ հարկ: Սենյակում նրա նկատմամբ, ինչպես և ամբողջ ընթացքում, նրա հասցեին հնչեցնում են հայհոյանքներ: Իրավիճակը միայն փոխվում է, երբ ժամանում եմ ես:

Հրապարակում են միայն այն հատվածը, երբ եղբայրս դիմադրում է, չեն հրապարակում, թե ինչ հայհոյանքներ են հնչեցվում, թե ինչպես են նրա աչքերին արցունքաբեր գազ լցնում և այլն»,- մանրամասն ներկայացնում է արցախցի փաստաբանը:

Ավելի մանրամասն` տեսանյութում:

Դիտեք նաև՝

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում լուրջ անհանգստություն հայտնեց, որ գնալով մեծանում է վտանգը, որ իրավականի անվան տակ ուղղակի հաշվեհարդար են տեսնելու, տանելու են կալանքի և բացարձակ անհիմն ձևով Արամ Երիցյանին կալանավորելու են նրա համար, որ այդ հարցը բարձրաձայնվել է՝ ցույց տալու համար, որ ինչ ուզեն՝ կանեն

Որպես ապացույց` նա բերեց Քննչական կոմիտեի հայտարարությունը միջադեպի վերաբերյալ։ Ըստ փաստաբանի` Քննչական կոմիտեն տարածել է կտրած և առանց ձայնի տեսանյութ, ինչը պատահական չի արվել, քանի որ պարեկները Երիցյանին առաջարկել են բաժին գնալ, որի հետ վերջինս համաձայնել է, բայց պարեկներն ապօրինի փորձել են ձեռնաշղթա հագցնել, ինչից արցախցին հրաժարվել է։
Նրա խոսքով` օրենքով սահմանված է, որ ձեռնաշղթա են կիրառում, երբ անձը դիմադրում է, երկրորդ՝ փախուստի փորձ է արվում, կամ հավանականություն կա, որ դիմադրության և փախուստի փորձ կանի, որոնցից ոչ մեկը այդ պահին չի եղել։ Նաև` ձերբակալելիս պետք է բացատրվեր ձերբակալության պատճառը, անձի իրավուները ինչը ևս չի արվել

Ռուբեն մելիքյանը Քննչական կոմիտեին հորդորեց չգնալ ակնհայտ ապօրինության՝ գնալով Երիցյանի կալանավորմանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին