▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատմական օր Արցախի համար. ԼՂՀ ՄԻՊ-ն ասուլիս է տվել Եվրախորհրդարանում

 

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, պաշտոնական հանդիպումից հետո,  մամուլի ասուլիս է տվել Եվրախորհրդարանում՝  ԵԽ  պատգամավոր Ֆռանկ Էնգելի հետ։  Սա առաջին դեպքն է, երբ Արցախը ներկայացնող պաշտոնյան, ի պաշտոնե,  նման ընդունելության է արժանանում։ 
Իր  ասուլիսում Ռուբեն Մելիքյանը  անդրադարձել է 2016-ի  ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումներին ու, մասնավորապես ասել է.
«Մեզ` Արցախի քաղաքացիներիս համար շատ կարեւոր է լսելի լինել Եվրոպայի եւ եվրոպացի գործընկերների համար: Իմ ոլորտը մարդու իրավունքներն են, ես չեմ խոսի քաղաքականությունից: Ես հիմա խոսելու եմ բացառապես մարդու իրավունքների տեսանկյունից` չճանաչված պետության մարդու իրավունքների տեսանկյունից, քանի որ նույնիսկ ճանաչված պետության քաղաքացիները չպետք է անտեսվեն, նրանք ևս ունեն իրավունքներ: Եվրախորհրդարանում ունեցած հանդիպումներում մենք նշել ենք հատկապես ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման համակարգվա’ծ բնույթի մասին: Դրա մասին վկայություններից մեկն այն է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիների վերահսկողության տակ հայտնված Արցախի քաղաքացիների մոտավորապես 90 տոկոսը կամ խոշտանգվել էին, կամ կտտանքների ենթարկվել կամ ոչնչացվել»: 

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, պաշտոնական հանդիպումից հետո,  մամուլի ասուլիս է տվել Եվրախորհրդարանում՝  ԵԽ  պատգամավոր Ֆռանկ Էնգելի հետ։  Սա առաջին դեպքն է, երբ Արցախը ներկայացնող պաշտոնյան, ի պաշտոնե,  նման ընդունելության է արժանանում։ Իր  ասուլիսում Ռուբեն Մելիքյանը  անդրադարձել է 2016-ի  ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումներին ու, մասնավորապես ասել է.
«Մեզ` Արցախի քաղաքացիներիս համար շատ կարեւոր է լսելի լինել Եվրոպայի եւ եվրոպացի գործընկերների համար: Իմ ոլորտը մարդու իրավունքներն են, ես չեմ խոսի քաղաքականությունից: Ես հիմա խոսելու եմ բացառապես մարդու իրավունքների տեսանկյունից` չճանաչված պետության մարդու իրավունքների տեսանկյունից, քանի որ նույնիսկ ճանաչված պետության քաղաքացիները չպետք է անտեսվեն, նրանք ևս ունեն իրավունքներ: Եվրախորհրդարանում ունեցած հանդիպումներում մենք նշել ենք հատկապես ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման համակարգվա’ծ բնույթի մասին: Դրա մասին վկայություններից մեկն այն է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիների վերահսկողության տակ հայտնված Արցախի քաղաքացիների մոտավորապես 90 տոկոսը կամ խոշտանգվել էին, կամ կտտանքների ենթարկվել կամ ոչնչացվել»: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին