▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատճառը ՔՊ-ականներից մեկի, որը հաճախ չի գիտակցում՝ ինչ է ասում, սադրանքն էր»

«Ժամանակ առաջ մեկն ասել էր՝ եթե առաջ խորհրդարանում իշխանությունը, ընդդիմությունը վիճում էին, հիմա լսում են իրար, ցավոք, ճիշտ դուրս չեկավ, պատճառը՝ ՔՊ-ականներից մեկի, որը հաճախ չի գիտակցում՝ ինչ է ասում, սադրանքն ու հրահրանքն էր: Երկրորդ, անվտանգության աշխատակիցների վարքագիծը պատգամավորների նկատմամբ, անթույլատրելի է: Մենք էստեղ ենք մեր նպատակներով, դուք՝ ձեր՝ երևի նպատակներով, բայց նման վարքագիծը երբեք չի հանդուրժվելու»,- ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին:

«Էդ անձնավորությունը ես եմ ու ես կանդրադառնամ ձեզ որոշ դրվագներով, խնդրում եմ՝ ուշադիր լինել իմ ելույթներին»,- արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին