Պատիվ ունեցողը թող գա. Բագրատ սրբազանը երգում է դատարանի դահլիճում
Սրբազանը երգում էր «Աղբյուր Սերոբի երգը».
Ով որ քաջ է, ի՞նչ կսպասե,
Արդեն ժամանակն է, թող գա,
Մահ-պատերազմի օրհաս է,
Ազատություն սիրողը թող գա:
***
Բագրատ սրբազանի և «Սրբազան շարժման» 17 աջակցի գործով դատական նիստը հետաձգվեց
«ՆԳՆ ոստիկանությանը գրություն կհասցեագրի՝ խոչընդոտներից խուսափելու համար։ Կհանձնարարվի, որպեսզի մեղադրյալների ներկայությունը պարտադիր ու պատշաճ կերպով ապահովվի։ Նման հարցեր, եթե կրկին տեղի ունենան, ապա դատարանն անմիջապես կանդրադառնա մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցներին, քանի որ նրանց մեղքով չէ, որ դատական նիստերին չեն ներկայացվում»,- ասաց դատավոր Կարեն Ֆարխոյանը` հիշեցնելով, որ արդեն 2-րդ դատական նիստն է, որ չի կայանում։
Բագրատ սրբազանն էլ, դիմելով դատարանին, ընդգծեց՝ ոստիկանները վստահաբար գտնվում են Մայր աթոռում ու այդ պատճառով էլ չեն կարողացել պատշաճ կատարել իրենց գործառույթները։
Հաջորդ դատական նիստը 2026–ի հունվարի 8–ին է։


