▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորներով նստած էիք Կիսելյովի հետ, բա մի բան ասեի՞ք

Հայ ժողովրդի քյառթու հատվածը մի լավ խոսք ունի ԶԱՏԻԿԻՑ ՀԵՏՈ ԿԱՐՄԻՐ ՀԱՎԿԻԹԻ մասին. 

Հ.Գ տղեք ջան այդքան ռազմահայրենասիրական պատգամավորներով նստած էիք Կիսելյովի հետ, բա մի բան ասեի՞ք, հիմա ի՞նչ եք շուխուռ անում մարդ բան չի հասկանում:

Զոհրապ Եգանյան

Հիշեցնենք, որ «Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հերթական նիստին մասնակցող «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրենԴմիտրի Կիսելյովին «զայրացրել» է այն հանգամանքը, որ Երևանում տաքսու վարորդը չի կարողացել իր հետ ռուսերեն խոսել. «Երևանում չեն մնացել ռուսական դպրոցներ, ռուսական մշակույթը երկրորդական է դառնում, դա էլ է վտանգավոր: Ես այսօր տաքսի նստեցի, քսան տարեկան տղան անգամ հաշիվը ռուսերեն չկարողացավ ասել: Եկեք ամեն մեկս աշխատանքի մեր մասն անենք: Եթե մենք խոսում ենք տրենդներից, եկեք անենք այն, ինչ մեզնից է կախված»:

Նշենք, որ այս առնչությամբ այսօր ԱԺ 5-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտին պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասել է, որ  իր կարծիքով` ԱԳՆ-ն պետք է քննարկի Կիսելյովին ՀՀ տարածքում անցանկալի անձ (persona non grata) հայտարարելու մասին հարցը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին