▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորները՝ ոստիկանապետի եւ Արթուր Ալեքսանյանի վեճի մասին. galatv.am

galatv.am-ի լրագրողի հետ զրույցում Գյումրիից ընտրված ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով նաեւ Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահն է,  ոստիկանապետի եւ Արթուր Ալեքսանյանի վեճի մասին ասել է.

«Միջադեպի հետ կապված, ոնց որ բոլորը, ես էլ այդ ինֆորմացիան իմացել եմ լրատվամիջոցներից, նաեւ լրատվամիջոցներով հետեւելով այդ ինֆորմացիային, հետեւել եմ, թե Արթուր Ալեքսանյանի բացատրությանը, թե նաեւ մարզային ոստիկանապետի: Ընդհանուր առմամբ, եթե վերցնում ես, երկու կողմն էլ ասում են՝ նման բան չի եղել: Հիմա այդ հայտարարությունների հիման վրա մենք ոչ եզրակացություն կարող ենք անել, ոչ էլ ասել, քննադատել»:

Մարզիկի հետ չի հանդիպել նաեւ գյումրեցի ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:Լրագրողի հետ զրույցում պատգամավորը նշել է, որ Գյումրիում եղել է մայիսի 9-ին, սակայն այդ ժամանակ նման խոսակցություններ չեն շրջանառվել:

«Ես չգիտեմ այդ ինֆորմացիան որտեղից, եւ եթե ինչ-որ բան չի եղել, ապա ինչո՞ւ է շրջանառվում: Ես գնահատական չեմ տալիս », - ասել է Սուքիաս Ավետիսյանը:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին