«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդամենը երեք ամիս առաջ Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ նշանակված Գեղարքունիքի նախկին մարզպետ, պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի պաշտոնն իջեցրել են: Նա ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովի խորհրդականն էր, 2017թ. մարտին տեղափոխվել էր ՊԵԿ եւ նշանակվել Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ:
Այժմ էլ այդ պաշտոնից տեղափոխել են միջին եւ խոշոր հարկ վճարողների տեսչություն եւ նշանակել բանկերի բաժնի պետի տեղակալ:
Ի դեպ, հենց Կարեն Գրիգորյանի քրոջը՝ Նարինե Գրիգորյանին, վերջերս համերգի ժամանակ երգիչ Արաբո Իսպիրյանն ամուսնության առաջարկ էր արել, եւ նա համաձայնել է: Օգոստոսին կկայանա նրանց հարսանիքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում