▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմ, թե՞ խաղաղություն. Հետադարձ հայացք

-  ՄԵԿ է'լ ԶԱՐԿԻ:

-  ՄԵԼԻ'Ք,  ՔԵԶԻ ԹԱ'Փ ՏՈՒՐ:

 

ՆՈՐ ԶԱՐԿԻ ԿԱՐԻՔ ՉԿԱ. ԽՈՐԱԹԱՓԱՆՑՈՒԹՅԱՆ  ԿԱՐԻՔ ԿԱ: Հայաստանի առաջին նախագահի '' Պատերազմ, թե՞ խաղաղություն''   հոդվածում  կա  հետևյալ պարբերությունը.

 

''Խոսքը չի վերաբերում Ղարաբաղը տալուն կամ չտալուն: Խոսքը վերաբերում է Ղարաբաղը հայկական պահելուն. 3000 տարի այն բնակեցված է եղել հայերով եւ 3000 տարի հետո էլ պետք է բնակեցված լինի հայերով:''

 

այնուհետև.

 

''...   նոր մտածողության արմատավորման եւ արժեքների վերագնահատման հետեւանքով խնդիրը կարող է կորցնել իր սրությունը, եւ սահմաններն, օրինակ, չունենան այն նշանակությունը, որ ունեն ներկայումս:''

 

Առաջին նախագահն ասում էր, թե  Ղարաբաղը շահել է ոչ թե պատերազմը, այլ ճակատամարտը: ԻՍԿ ՈՒՄ ՎՐԱ ԷՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ և ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ  հաղթելու պատասխանատվությունը...

ԻՀԱՐԿԵ` ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ: Իսկ ինչ արեց նա...

ԻՆՔԸ ՉԱՐԵՑ, ԱՅԼՈՑ ԷԼ` ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑ. 1996 թվականին ԿԵՂԾՎԵՑԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՏՐՎԵՑ ՆՈՐԱՆԿԱԽ ԵՐԿՐԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ՏՆՕՐԻՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ:

ԱՅՍԻՆՔՆ ՀԵՆՑ ԱՅՆ, ԻՆՉՆ ՈՒՆԵՆՔ ԱՅՍՕՐ:

Իր հոդվածում նա ոչ այն է իրեն, ոչ այն է աստծուն հարց է տալիս.

 

''Ի՞նչն է, ուրեմն, խանգարում անել այդ ամենը՝  քաջության պակա՞սը, աշխարհաքաղաքացիական (կոսմոպոլիտ) մտածողությո՞ւնը, ապազգային էությո՞ւնը, թե սխալ դաստիարակությո՞ւնը: ''

 

ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԱՐՅԱՆ ԿԱՆՉԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ: ՉԻ ԿԱՐՈՂ ԴՐՍևՈՐՎԵԼ ԱՅՆ, ԻՆՉԸ  ՉԿԱ :

ԵԹԵ ԴՈՒՔ ՉԵՔ ՈՒԶՈՒՄ,  ԱՍՏՎԱԾ ԻՍԿ ՉԻ ԿԱՐՈՂ ՁԵԶ ՍՏԻՊԵԼ ''ուզել'' :

Ձեզ անգամ   նյարդայնացրել  է   ''ուզողների''  համարձակությունն ու քաղաքական կամքը  և դուք  արժեզրկել եք այդ գաղափարը` ԱՀԱՎԱՍԻԿ.

''Կարելի է հասնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը եւ միաժամանակ խուսափել պատերազմից (Վազգեն Մանուկյանի նախընտրական ծրագրից): Ի՞նչ է սա. հանճարի մտքի փայլատակո՞ւմ՝ անմատչելի խեղճ մահկանացուներիս, թե՞ ուղեղի ժամանակավոր մթագնում, որը ամեն մարդու հետ կարող է պատահել: Կամ գուցե Նախագահ Ալիեւը հանելուկի հեղինակի ականջին ինչ որ բան է փսփսացել, որ մենք չգիտենք: Համենայն դեպս, հայ քաղաքական մտքին մի այնպիսի կնճռոտ առեղծված է մատուցվել, որից անգամ Էյնշտեյնը դժվար թե գլուխ հաներ:''

ՊԵՏՔ ՉԷ ԷՅՆՇՏԵՅՆ  ԼԻՆԵԼ ` ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ, ՈՐ  ՎԻԺԵՑՆԵԼՈՎ  ՆՈՐԱՆԿԱԽ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱԶԱՏ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ԴՈՒՔ   ՁԵՐ ԻՍԿ ԲՆՈՐՈՇԱԾ ''ավազակապետության '' ՀԻՄՔԸ ԴՐԵՑԻՔ :  Հենց այդ պատճառով էլ այսօր Սերժ Սարգսյանի հրաժարականն եք առաջակում ` ՄԻ ԿԱՐևՈՐ ՊԱՅՄԱՆՈՎ.

''... դա պետք է տեղի ունենա Ազգային ժողովի կողմից նրան անձի և գույքի լիակատար անձեռնմխելիությամբ օժտելու պայմանով'':

                                    -ՄԵԼԻ'Ք, ՔԵԶԻ ԹԱ'Փ ՏՈՒՐ:

 

ԼուսինԷ Հովհաննիսեան

երաժիշտ, հրապարակախոս
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին