▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատասխան Ռուբեն Հայրապետյանին

Պարոն Հայրապետյանը՝ ՀՖՖ նախագահը հարցազրույց էր տվել, որտեղ խոսել է բազմաթիվ խնդիրներից, այդ թվում Հ1-ի մեկնաբանների մասին էլ է խոսել:

Պարն Հայրապետյան ջան, Դուք Ձեր խոսքում նշում եք, որ հայ մեկնաբաններն այնպես են արել, որ Հայերը ֆուտբոլ Ռուսական ալիքներով են նայում: Նաև ավելացնում եք, որ նրանք ֆուտբոլիստներին են վիրավորում:

1.Հայ մեկնաբանները հիմա փորձում են էլ ավելի ժամանցային դարձնեն մեկնաբանության կուլտուրան ու երբեմն նաև հումորներ են անում, Դուք նշում եք ռուս մեկնաբաններին, այստեղ մեկ դիտարկում պետք է անեմ, որ ռուս մեկնաբանները իրենց հումորներում ավելի համարձակ են ու մեր մեկնաբանները այդ մասով դեռ պետք է աշխատեն, որ հումորն ավելի համարձակ լինի(դա պետք չէ շփոթել վիրավորելու հետ):

Մեկնաբանությունը յուրահատուկ թաթերական արվեստ է իմ կարծիքով, այնպես որ մեկնաբանի գործն է, որ մարդիկ վերջում իրենց խոսքերը հիշեն այլ ոչ թե Ֆուտբոլը, եթե մեկնաբանության ժամանակ ֆուտբոլը երկրորդ պլանում է՝ ուրեմն մեկնաբանը հաղթել է երկու թիմերին էլ, իսկ վերջին խմորումները հայ մեկնաբանների շուրջ ցույց են տալիս, որ մեկնաբանները իրենց գործը լավ են անում, թե չէ անտեսված կլինեին ու նրանց ո՛չ կքննադատեին, ո՛չ կպաշտպանեին:

2.Ասում եք Ռուսական ալիքներով են նայում հայ երկրպագուները խաղերը: Այստեղ ուրիշ խնդիր է առաջանում, հայկական ակումբային ֆուտբոլն այնքան վատն է, որ նույն հաջողությամբ հայ ֆուտբոլասերները Իտալիայի կամ Իսպանիայի խաղերն են նայում էլ ավելի մեծ հետաքրքրությամբ, եթե շտկելու բան եք ման գալիս, այ դա պետք է շտկվի:

Հ.Գ.

 

Լավ բաներն էլ կասեմ, որ այնպես չլինի մենակ վատն եմ ասում: Հավաքականը բավականին լավն է ու հույս ունենք, որ 2016 ին մենք կխաղանք Եվրոպայի առաջնությունում, իսկ չեմ կարող չփաստել, որ Ձեր ավանդը այդտեղ մեծ է:

 

Մի խոսքով երբ միահամուռ ենք փորձում խնդիրը լուծել՝ ստացվում է, իսկ երբ ամեն մեկս միայն քննադատում ենք ու երբեմն վիրավորում՝ այդտեղ միշտ հանդիպում ենք այն թվին, որը ոչ մինուս ունի ոչ պլյուս, այսինքն՝ 0-ին:

 

 

Էդգար Խաչատրյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին