▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատանդառված երեխային փրկած Արմավիրի ոստիկանապետին պատվավոր քաղաքացու կոչում կշնորհեն.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Արմավիրի ոստիկանապետ Արսեն Այվազյանին առաջիկայում «Արմավիրի պարտավոր քաղաքացու» կոչում կշնորհեն:

Ամենայն հավանականությամբ նրան այդ կոչումը շնորհվում է հոկտեմբերի 30-ին Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդառված 3-ամյա երեխային փրկելու համար:

Հիշեցնենք, որ այդ օրը 36-ամյա Արգամ Հովիկյանը շուրջ 4 ժամ պատանդ էր պահել «Մանուշակ» մանկապարտեզի սաներից մեկին՝ 3-ամյա Հմայակին: Նա պահանջում էր նախկին կնոջը: Նրա նպատակն էր եղել հանդիպել մանկապարտեզում աշխատող իր նախկին կնոջ հետ: Վերջինիս տատը նույն մանկապարտեզի տնօրենն է: Ոստիկանության հատուկ գործողության արդյունքում երեխան չորս ժամ անց դուրս էր բերվել հաստատությունից:

Արգամ Հովիկյանը մարմնական վնասվածքներ էր հասցրել իրեն, նախկին կնոջը եւ նրա տատին: Վնասազերծման պահին Արգամ Հովիկյանը վնասել էր նաեւ ինքն իրեն: Դեպքի օրը, երբ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է հաջողվել երեխային փրկել, Պողոսյանը պատասխանել էր. «Երեխային փրկողը ձեր աչքի առջեւ կանգնած է» (մատնացույց անելով Արսեն Այվազյանին)»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին