ԷկոԼուր-ը գրում է. ՀՀ կառավարությունը Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում պաշտոնապես հայտարարում է սակավաջրություն` պատճառաբանելով Արարատյան դաշտի ջրօգտագործողների միջեւ շահերի բախումները:
Սակավաջրություն սահմանելու վերաբերյալ որոշումը կընդունվի այսօր` սեպտեմբերի 18-ի գործադիրի նիստում:
Հիշեցնենք, որ նույն պատճառով 2014թ-ին Սեւանա լճից բաց թողնվեց 270 միլիոն խմ ծավալով ջուր, ինչը 100 միլիոն խմ ծավալով ավելի է օրենքով սահմանված չափաքանակից եւ արդեն իսկ Սեւանա լճում գրանցվել է բացասական հաշվեկշիռ:
Չնայած Սեւանից ջրբացթողումների ավելացումներին` Արարատյան դաշտի մի շարք համայնքներ այդպես էլ ոռոգման ջուր չունեցան:
Որոշման համաձայն` հանձնարարվում է`
ՀՀ տարածքային տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին` ապահովել Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում խմելու և ոռոգման նպատակով նոր կամ այլընտրանքային աղբյուրներից ջրամատակարարում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին` վերոնշյալ տարածքներում գոյություն ունեցող ջրօգտագործողների ջրօգտագործման թույլտվություններում կատարել ջրօգտագործման ծավալների և/կամ ռեժիմների կրճատման սահմանափակումներ և չափավորումներՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին` ձեռնարկել անհրաժեշտ քայլեր Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում կիսափակ ջրամատակարարման համակարգի պիլոտային ծրագրերի ներդրման ուղղությամբՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին` վերոնշյալ տարածքներում օդերևութաբանական վերլուծության արդյունքում երաշտի նախապայմանների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ կառավարություն: