Գոռ Գևորգյանին հունվարի 30-ին զորակոչում են բանակ: Գոռ Գևորգյանը 61 աստիճան ողնաշարի շեղում ունի, այս մասին վկայում են Վայքի և Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տված աղտորոշումները: Իսկ ահա Էրեբունի բժշկական կենտրոնի փաստաթղթերի մեջ միտումնավոր աստիճանը 61-ից իջեցվել է 59-ի: Ջերմուկ քաղաքի բնակիչ Հերիքնազ Ասլանյանը այս խնդրով դիմել է Հելսինկյան կազմակերպությանը, որտեղ ուսումնասիրել են փաստաթղթերի փաթեթը և եկել եզրակացության, որ սա միտումնավոր կեղծում է, հիվանդ տղային՝ Գոռ Գևորգյանին բանակ զորակոչելու համար: Արմինե Զադիկյանը և Արթուր Սաքունցը արդեն նամակ են ուղղել ՊՆ Սեյրան Օհանյանին կատրված կեղծիքը պարզելու նպատակով:
«Տղան ունի ողնաշարի սուր ցավեր և ի վիճակի չէ ծանր առարկաներ բարձրացնելու»,- նշում է մայրը:
Ախտորոշման մեջ գրված է. «Ողնաշարային կրծքագոտկային հատվածի սկոլիոզ 6 շեղումով, կրծքային հատվածի 3 աստիճանի կիֆոզ 61 աստիճան շեղումով»:
Կեղծված փաստաթղթերի տակ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նախագահ ՀՀ Զինվորական Կոմիսար Հ Մուրադյանի ստորագրությունն է և Բուժական բուժկանխարգելիչ հիմնարկության բժիշկներ Ա.Ռոստոմյանի, Գ. Չալոյանի, Ս. Մարգարյանի ստորագրություններն են:
Հեղինակ` Թեհմինե Ենոքյան
Տեսանյութը` lragir.am-ի