▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի տեսանյութում Սարյանի բնօրինակնե՞րն էին

Առավոտ.am-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինը օրերս տեսանյութ էին հրապարակել Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպանութունից: Տեսանյութում երեւում էր, որ դեսպանատան պատերին կտավներ կան, մասնավորապես դրանցից երկուսը Սարյանի «Ծաղիկներ Քալակիից» եւ «Հայաստան» գործերն էին հիշեցնում:

Aravot.am-ը Հայաստանի ազգային պատկերասրահից հետաքրքրվեց՝ արդյո՞ք դրանք բնօրինակներն են եւ արդյո՞ք բացառիկ մշակութային արժեք հանդիսացող այդ գործերը դուրս են հանվել պատկերասրահից: Ի պատասխան՝ Հայաստանի ազգային պատկերասրահից մեզ հետեւյալը հայտնեցին. «Մարտիրոս Սարյանի «Ծաղիկներ Քալակիից» (1914թ., կտավ. տեմպերա, 88×79 սմ ) և «Հայաստան» (1923թ., կտավ. յուղաներկ, 138×103 սմ) աշխատանքները Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում են, այժմ բնօրինակները գտնվում են ՀԱՊ-ում, ավելին` «Հայաստան» կտավը ժամանակավոր ցուցադրվում է որմնանկարների սրահում»:

Նաեւ հետաքրքրվել էինք՝ Կառավարության հատուկ ցանկով սահմանված ի՞նչ արժեքներ կան (Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից), որոնք ներկայումս գտնվում են ՀՀ պաշտոնյաների աշխատաենյակներում: Հայաստանի ազգային պատկերասրահից հավաստիացրին, որ երկրորդ հարցին կպատասխանեն առաջիկա օրերին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին