▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանի իշխանության բրենդը ասֆալտն էր, այն էլ Դեբեդն ու Աղստևը քշեցին-տարան»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության բրենդը ասֆալտն էր, այն էլ վարարած Դեբեդն ու Աղստևը քշեցին-տարան Կասպից ծով, Ադրբեջան։ Հաշվարկվե՞լ է, թե հեղեղից շատ տեղերում Մ6 և Մ4 միջպետական ավտոճանապարհների քանդման հետևանքով քանի՞ միլիոն դոլարի վնաս է եղել։ Թումանյան-Բագրատաշեն ավտոճանապարհը Ասիական բանկի վարկավորմամբ է կառուցապատվել, այսինքն՝ պարտքով ճանապարհ են սարքել, որը քանդվել է, իսկ պարտքը՝ տոկոսներով հանդերձ պետք է փակել։ Այդ ճանապարհի կառուցապատման նախագծողները Դեբեդի ափապաշտպան ամրություններ ինչո՞ւ չեն նախագծել, եթե նախագծել են, ինչո՞ւ դրանք չեն կառուցվել, ճանապահաշինական ընկերություններին ինչո՞ւ են թույլատրել շինաշխատանքներից գոյացած հսկայական քանակի հողը լցնել Դեբեդ գետը, որի հետևանքով գետի հունը փոխվել է, դրա պատճառով դեռևս 2021-ին Ալավերդու տարածաշրջանում հեղեղ, վնասներ էին եղել;
Մայիսի 26-ի ջրհեղեղից 13 օր անց բեռնատարների համար փակ է մնում Ալավերդիով ձգվող միջպետական ավտոճանապարհը, Բագրատաշենի մաքսակետով բեռներ ներկրող, Հայաստանից ապրանքներ արտահանող բեռնատարները ստիպված անցնում են Ադրբեջանին հանձնված Բաղանիս-Այրումի կողքով, ադրբեջանցի ասկյարների առաջով, նրանց դեմ-դիմաց։ Ցանկացած պահ ադրբեջանական զինուժը կարող է կրակ բացել, խոցել այդ բեռնատարները։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ինքնին աղետ է Հայաստանի համար, այդ իշխանության ամեն օրը ծանր է նստում երկրի, բոլորիս վրա»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին