▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի դեմքը, երբ Ադրբեջանի դեսպանը հայերենով ողջունում է իրեն Բեռլինում

«Բարի գալուստ Գերմանիա, պարոն վարչապետ». այդ երկրում Ադրբեջանի դեսպանը հայերենով ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում

«Մեր տարածաշրջանում վիթխարի փոփոխություններ են տեղի ունենում, սա ամենակայուն ու խաղաղ ժամանակաշրջանն է մեր հարաբերություններում»,-ասել է դեսպանը։

Դիտեք նաև՝ 

Նիկոլ Փաշինյանը Բաքվում պահվող հայ գերիների հարցի լուծումը կապում է խաղաղության հաստատման հետ։ Այս մասին նա ասաց Գերմանիայում Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ։ 

Դա շատ զգայուն հարց է։ Այս խնդիրն ավելի հեշտորեն կհասցեագրվի համագործակցության և խաղաղության, քան թե հակամարտության մթնոլորտում։ Հակամարտության մթնոլորտում այս խնդիրը հասցեագրելու տարբերակ չկա։ Քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը, ուստի խաղաղություն հաստատելը նշանակում է լուծել այլ խնդիրներ նույնպես։ Դա է մեր դիրքորոշումը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին