▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի այցելությունը Կիրանց չեղարկվել կամ հետաձգվել է

24Նյուզ-ը գրում է, որ կայքին Կիրանցի բնակիչները հայտնել էին, որ նախատեսվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն իրենց համայնք: Ըստ նախնական տեղեկությունների, Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, պետք է այցելեր նորակառույց դպրոց, սակայն շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտին հասցված չեն եղել, ուստի, Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, Կիրանց կայցելի վաղը՝ սեպտեմբերի 2-ին։

Արդեն վաղը Կիրանցի դպրոցականները պետք է հաճախեն այս դպրոց, որը ադրբեջանական սահմանից հեռու է ընդամենը մի քանի հարյուր մետր։
«Երեխաներին ասել էին՝ տանենք դպրոց, Փաշինյանն է գալու, բայց դե մինչև այս պահը լուր չունենք, թե երբ կգա»,- նշել է Կիրանցի բնակիչը մեզ հետ զրույցում։

Հիշեցնենք, որ այսօր` վաղ առավոտյան, Կիրանց է այցելել «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Հնարավոր է, որ Փաշինյանի՝ Կիրանց կայանալիք այցի հետաձգումը կամ չեղարկումը կապված է Սրբազանի այցի հետԼ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին