▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի աներորդին հարսանիքին ներկայացել է Loro Piana բրենդի 1000 $ արժեցող կոշիկներով

Թարմացված․ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Օրերս lurer.com լրատվական կայքն անդրադարձել է իմ հանդերձանքին, մասնավորապես՝ կոշիկներին՝ ներկայացնելով, թե իբր հագել եմ Loro Piana բարձրակարգ բրենդի կոշիկներ։ Տեղեկությունն իհարկե չի համապատասխանում իրականությանը։ Կարծում եմ՝ լրատվամիջոցների տեղեկություններ փնտրելու և ստանալու իրավունքի իրացումը կարող էր ավելի արդյունավետ և հանրության համար օգտակար իրականացվել, մասնավորապես՝ կոշիկներիս ենթադրյալ բարձր գնի վերաբերյալ սուտ տեղեկատվություն տարածելու փոխարեն հանրությանն ավելի կարևոր ու իմաստալից տեղեկություններ է պետք հաղորդել։

Այնուամենայնիվ, եթե lurer.com-ի խմբագրակազմին հուզում է կոշիկներիս իրական արժեքը/բրենդը, ապա թյուրիմացությունից խուսափելու նպատակով, այս հրապարակմանը կկցեմ կոշիկներիս նկարը՝ իր բրենդի և արժեքի նշումով:

Ինչ վերաբերում է մաքսանենգության մասին «լուրերին», որը նույնպես տեղ է գտել հոդվածում, նշեմ նաև, որ զրպարտությունը հերքելու պահանջով ներկայացրածս բոլոր հայցերը դատարանը բավարարել է։ Եվ հույս ունեմ, որ ստիպված չեմ լինի նաև lurer.com-ին դատական կարգով պարտավորեցնելու հերքել իմ հասցեին արված զրպարտությունը:

Լիահույս եմ նաև, որ, եթե այս հրապարակման նպատակը ոչ թե պարզապես ինձ անվանարկելն է եղել, այլ բարեխիղճ լրագրությունը, լրատվական կայքը ողջախոհություն կունենա և նաև կհրապարակի իմ այս արձագանքը:

***

Լուրեր․com-ը գրում է․ Վարչապետի աներորդի Հրաչյա Հակոբյանը, որ տարիներ առաջ մի գարեջրի սեղանի հաշիվ հազիվ կարողանար փակել, երեկ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանի հարսանիքին ներկայացել է Loro Piana բարձրակարգ բրենդի 820 եվրոյանոց կոշիկներով:

Չմոռանանք ` պատգամավորության առաջին տարիներին Հրաչյա Հակոբյանն արագորեն ճոխ առանձնատուն գնեց Ձորաղբյուրի ամառանոցներում, իսկ հետո, ըստ մամուլի հրապարակումների, հաջողեց թաթախվել մաքսանենգ ճանապարհով սիգարետի արտահանման շուկա, հիմա արդեն նա վայելում է բրենդային հագ ու կապ` «հալալ քրտինքով»:

Հիշեցնենք` պատգամավորական աշխատավարձը հավելավճարով հասնում է մինչեւ 400-650 հազարի, իսկ այդ գումարով հայրենի պատգամավորները հազիվ  թե հասցնեն եվրոպական բարձրակարգ բրենդի միայն մեկ կոշիկ կամ մեկ տաբատ գնել, իսկ ուտել, ապրե՞լ:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին