▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը սպառնաց. «Թույլ չենք տա ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ժողովրդին օգտագործի կլանային նպատակով»

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բնակավորման ծրագիրը մտնում է գործնական փուլ»,-կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգի վերաբերյալ հարցը։
«Այս ծրագրի շահառու դառանալու համար պետք է դիմեն այն քաղաքացիները, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն։ Այս հարցը մի քանի անգամ ենք քննարկել և եկել ենք եզրակացության, որ սա ճիշտ որոշում է»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը քննարկվող հարցի շրջանակներում կրկին անդրադարձավ արցախյան էլիտային․ «ՀՀ կառավարությունը շարունակելու է աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին, սակայն ուզում եմ ընդգծել մեր կառավարության քաղաքական կամքը։ Մենք թույլ չենք տալու, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտան Լեռնային Ղարաբաղի ժողովրդին օգտագործի իր կլանային նպատակների համար։ Մենք շատ համբերատար ենք, մեր սերը չենք թաքցնում, բայց որևէ մեկը սա թուլություն չպետք է ընկալի, հույս ունեմ այս ուղերձների հասցեատերերը կընդունեն դրանք և չեն հասցնի նրան, որ մենք առաքենք այդ ուղերձները կոնկրետ հասցեներով»,-ասաց նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին