▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը մեծ հողամա՞ս է ձեռք բերել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին մեծ հողամա՞ս է ձեռք բերել
Դիլիջան համայնքում տարածված խոսակցությունների համաձայն՝ Թեղուտ գյուղից դեպի Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհի եզրին գտնվող ամենամեծ, հարթ հողամասը ձեռք է բերել Նիկոլ Փաշինյանը։ Տեղացիներն ասում են՝ նախկինում այդ հողամասը, որին տեղացիները թախտա՝ այսինքն՝ հարթ տարածք են կոչում, երկարաժամկետ վարձակալության իրավունքով տիրել է Դիլիջանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որն այն օտարել է մասնավոր անձի։ Հենց այդ մասնավոր անձից է ձեռք է բերել Նիկոլ Փաշինյանը։ Հայտնի չէ՝ հողամասն այժմ գրանցված է Նիկոլ Փաշինյանի կամ իր ընտանիքի անդամներից մեկի անունո՞վ, թե՞՝ այլ անձի։ Հաղարծին վանական համալիր տանող բարեկարգ ճանապարհի եզրին գտնվող, մեծ, հարթ հողամասի շուկայական գինը կարող է լինել մի քանի հարյուր հազար դոլարին համարժեք դրամ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին