Հայաստանում ներկայիս գործընթացները ղեկավարում են հոգևորականները, իշխանությունները կասկածում են, որ այդ գործընթացները, ենթադրաբար, ղեկավարվում են ռուս ուղղափառ եկեղեցու կողմից։ Այս մասին «Свободная Пресса»-ին ասել է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։ «Իսկ ինչպե՞ս է իրեն դրսևորում Փաշինյանը։ Նա սահմանազատումը ներկայացնում է որպես առաջին պետական սահման՝ ստորագրված անկախ Հայաստանի կողմից։ Այսինքն՝ տարածքների հանձնումը որակվում է որպես հաղթանակ։ Ի դեպ, նախկինում շարժման գործընթացները Հայաստանում ղեկավարում էին տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Այժմ եկեղեցին, որը հայոց հնագույն պատմության ողջ ընթացքում մշտապես պահպանել է ազգը այն պայմաններում, երբ անգամ պետականություն չի եղել, հավատը, մշակույթը, ավանդույթները, հիմա դրոշ է բարձրացրել՝ հանուն ինքնիշխանության։ Եվ դա խնդիր է Փաշինյանի համար։ Փաշինյանը, մեղմ ասած, 2018թ․ ի վեր շատ բարդ և իր համար վտանգավոր իրավիճակում է հայտնվել։ Ո՞րն է ելքը: Անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց Փաշինյանը հրաժարվում է, քանի որ այժմ կտրուկ կորցնում է հեղինակությունը։ Քանի դեռ ՆԳՆ-ն և անվտանգության ծառայությունը նրա կողքին են, բանակը չեզոք է։ Բայց ամեն ինչ կարող է արագ փոխվել, իսկ դա քաղաքացիական պատերազմի սպառնալիք է»,- ասել է Տարասովը ։ |
«Փաշինյանը բարդ իրավիճակում է»․ ռուս քաղաքագետ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet