ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է դստեր՝ Շուշան Փաշինյանի բլոգային տեսանյութով, որին կից գրել է. «Սա էլ Շուշանի արձագանքը «ջիփային սկանդալին»:
Նախորդ կիրակի, երբ հորիզոնում նույնիսկ չէր երևում վերահաս սկանդալը, հանպատրաստից, տանու շորերով «փախանք» կառավարական ամառանոցից ու ՊՊԾ-ից: Շուշանն էլ՝ իր սովորության համաձայն, ամեն ինչ նկարեց, նաև որպես ընտանեկան խոշոր իրադարձություն:
Միայն խնդրում եմ, դիտողություններ չանեք, որ ետևի նստարանին երեխաների ամրագոտիները գցված չեն:
Առանց այն էլ խախտել ենք «Հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքը:
Փախուստը փախուստ է՝ ժանրի բոլոր կանոններով»: