Ս. Հակոբավանքում տեղի է ունեցել Սուրբ Պսակի արարողություն ձեռամբ վանահայր արժանապատիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի։ Հայտնում են հայ առաքելական եկղեցու Արցախի թեմից:
Արցախում վառելիքի բացակայության պատճառով փեսան ձեռքերի վրա հարսին բարձրացրել է դեպի Ս. Հակոբավանք, իսկ վանքի բակում սպասող Քոլատակ գյուղի կիրակնօրյա դպրոցի սաները ծափողջյուններով դիմավորել են օրվա հերոսներին։
Ի հակառակ Արցախի շրջափակման պատճառով առաջացած ծանր հետևանքների, արցախցիները շարունակում են իրենց հատուկ տոկունությամբ դիմադրել դժվարություններին, կազմել նոր ընտանիքներ և շենացնել Արցախը:
Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը լուսանկարներ է հրապարակել պսակադդրությունից եւ կից գրառում կատարել:
«Արմանի և Մարիամի պսակադրություը Սուրբ Հակոբավանքում, 03.09.2023»: