Լուրերն այն մասին, թե ռուս երգչուհի Իրինա Դուբցովան նոր սիրեցյալ ունի, տարածվել են գրեթե կես տարի առաջ, սակայն երգչուհին ոչ մի կերպ չէր ցանկանում ցույց տալ իր ընտրյալին: Սիրահար զույգը ջանասիրաբար փորձում էր թաքցնել իրենց հարաբերությունները: Ինչպես հայտնի է դարձել, դրա համար նրանք ունեին լուրջ պատճառ. Իրնա Դուբցովայի նոր ընտրյալն արդեն վաղուց կազմել է իր ընտանիքը:
«Կոլյան ապրում է միանգամից երկու տարբեր երկրներում: Նա Գերմանիայում ունի իր սեփական բիզնեսը և ստիպված է լինում շատ հաճախ լինել այդ երկրում, իսկ որ ամենակարևորն է, այնտեղ իրեն սպասում է իր կինը»,- ԶԼՄ-երին պատմել է երգչուհու ընտրյալի ընկերներից մեկը:
Սակայն ինչպես երևում է, այս հանգամանքը ամենևին էլ չի անհանգստացնում երգչուհուն: Օրերս ակումբներից մեկում զույգը այս անգամ չի էլ փորձել թաքցնել իրենց սիրային հարաբերությունները. նրանց անընդհատ տեսել են միասին գրկախառնված և համբուրվելիս:
Հիշեցնենք, որ երգչուհին օրինական ամուսնացած է եղել «Plazma» խմբի անդամ Ռոման Չերնիցևի հետ, ում հետ Իրինան համատեղ ապրել է երեք տարի, որից հետո ամուսինները որոշել են բաժանվել, և այժմ երգչուհին միայնակ մեծացնում է իր և Ռոմանի որդուն: