▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Party-ներում ամենաակտիվ պարողները խանութներում վաճառող են աշխատում

Երևի թե չկա երիտասարդ կամ դեռահաս, ում չգայթակղի գիշերային կյանքն ու գիշերային հաճույքները: Եթե պարել սիրում ես ու ուրախ շրջապատ ունես, այսպես թե այնպես դառնում ես երևանյան ակումբների, կամ փաբերի հաճախորդ: 

Ոմանք բավարարվում են հանգստյան օրերին արբենալով ու տժժալով, ոմանք էլ լինում է այնքան են տարվում այդ կյանքով, որ դառնում են գիշերային մարդիկ ու party-ների անբաժանելի մաս: Սեքսուալ տղաներ ու աղջիկներ, խմիչք ու բարձր երաժշտություն: 

Party-ների ակտիվ մասնակցիները հատկապես Երևանում բոլորն էլ իրար ճանաչում են, իսկ ամենաակտիվները վայելում են գիշերային հաճույքներն իրենց ողջ փայլով ու շարժում շրջապատի նախանձը: Իսկ ովքե՞ր են կլուբների մաչոները ու ինչո՞վ են զբաղվում հետո, երբ լույսերն անջատված են, իսկ շրջապատում աղջիկներ չկան, ի՞նչ են նրանք ընդհանրապես անում ու որտեղից են գումար վաստակում: 

Իմ անձնական դիտարկումները ցույց են տալիս, որ ամենաակտիվ պարողները, ովքեր ամենայն հավանականությամբ սովորելու, կամ կարիերայի սանդուղքով վեր բարձրանալու փոխարեն ինքնամոռաց պարել են Ատլանտիկներում, դառնում են սովորական խանութների սովորական վաճառող-խորհրդատուներ, կամ էլ լավագույն դեպքում տեղավորվում են բրենդային խանութներում: Այդպիսի ճակատագրի են արժանացել ընկերներիցս շատերը: Ես իհարկե սրան դեմ չեմ, բայց նոր սերնդին կարծում եմ պետք է հուշել, թե որ ճանապարհն ուր է տանում: Սովորեք, որ հետո ստիպված չլինես սովորել մարդկանց սպասարկել:

Նանա Աֆյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին