ԱԺ նիստն այսօր առաջին անգամ վարեց ԱԺ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը: Նրան հուշումներով օգնում էր ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Երբ հերթը հասավ «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկությանը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը» ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը: Այս նախագծով առաջարկվում է թանկարժեք մեքենաներն ազատել շքեղության հարկից:
Նիստի վարման ընթացքում ԱԺ նորընտիր նախագահը շփոթվեց, և, մինչ ձայնի իրավունք կտրվեր Հեղինե Բիշարյանին` Գալուստ Սահակյանն ասաց. «Պարոն, տիկին Բիշարյան, խոսեք»:
Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 67 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Տեսանյութը` a1plus.am-ի (Դիտե'ք 4:58 րոպեից)