▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն ոստիկանապետ, հետամուտ եղեք Կարեն Մկրտչյանին մեղադրանք ներկայացնող պատմությանը

Բաց նամակ ու օգնության կանչ ՀՀ ոստիկանապետ գեներալ լեյտենատ Վլադիմիր Գասպարյանին

Մեծարգո Պարոն Ոստիկանապետ,

Սույնով դիմում եմ Ձեզ ակնկալելով Ձեր աջակցությունը հետևյալ խնդրնաքով: Ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Ալեքսանյանը տարածեց մի գրառում, որտեղ ուղղակի մեղադրանք ներկայացրեց դերասան Կարեն Մկրտչյանի նկատմամբ, իր ապացույցներով հանդերձ առ այն, որ վերջինս կեղծ հիվանդ է ձևացել ու յուրացրել է իր բուժման համար հանգանակությամբ հավաքված ութսուն հազար եվրո գումարը, ինչը կարծում եմ լուրջ հանցագործության, այն է հանրության վստահության չարաշահմամբ առանձնակի խոշոր գումարի յուրացման մասին հաղորդում կարող է համարվել: Խնդրանքս է, որպեսզի պատշաճը տնօրինեք ՀՀ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին` պարզելու համար իսկությունը. եթե մեղավոր է Կարեն Մկրտչյանը, ենթարկվի պատասխանատվության ՀՀ օրենքի ողջ խստությամբ, իսկ եթե դարձել է կեղծ մատնության ու զրպարտության զոհ, ապա համապատասխան պատիժ կրի սույն Գևորգ Ալեքսանյան օգտատերը կամ այդ անվամբ հանդես եկող չարակամ անձը:

Կարծում եմ ճիշտ կլինի, եթե ՀՀ ԱԺ իր աշնանային նստաշրջանի օրակարգ բերի հակաֆեյքային հայտնի օրենքը: Կարեն Մկրտչյանի անվան անհաջող պախարակման փորձից ու պախարակման փորձը կատարած սինլքորի ծլկելուց հետո հենց ամենալավ առիթն է, որ պատասխանատվության դաշտն ավելի խիստ լինի ու ամեն մի վիժվածք իրավունք չունենա սեփական հերոստրատյան փառքի ակնթարթը վայելելու այլոց անվան պատվի բարի համբավի հաշվին:

Նարեկ Գաբրիելյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին