▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Աշոտյան, տեղյա՞կ եք, որ դպրոցներում կրկին գործում է «Ֆոնդի Փող» երևույթը

Գաղտնիք չէ,որ որոշ չինովնիկներ առիթը բաց թեն թողնում և չարաշահելով իրենց աթոռային դիրքը գումարներ են ցանկանում շորթել առանց այդ էլ սնանկ մեր համաքաղաքացիներից:

Զանգը,որ ստացա ընկերուհուս կողմից ստիպեց գրել ու հասարակության դատին հանձնել ևս մեկ դեպք:

Զարմանալի է, բայց փաստ,որ դպրոցներրում կրկին գործում է  <<Ֆոնդի Փող>>  ասված երևույթը ու դեռ որոշ օլիգարխիկ ծնողներ,որոնց համար այդ 5000 դրամը ընդամենը ամեն օրվա ծամոնի փող է , շարունակում են կատարել տնօրենների հրամանները:

Ցավոք կրկին փաստացի տեսնում ենք մի իրավիճակ,որը ակնհայտ կամ տնօրենների կամ կրթության նախարարության անտարբերության արդյունքն է :

Հարգելի պարոն Արմեն Աշոտյան, անշուշտ հասկանում եմ , որ ֆիզիկապես չեք կարող վերահսկել բոլոր դպրոցներում տեղի ունեցող իրավիճակները:

Հետևաբար ցանկացա տեղեկացնել Ձեզ ,որ կան դեռ շատ դպրոցներ, որոնք շարունակում են գումար հավաքել տարբեր պատճառներով ` պահակի փող, հավաքարարի փող, ֆոնդի փող, հանդեսների փող և այլն…

Վստահ եմ որ կարձագանքեք և խնդրին շուտափույթ լուծում կտաք:Կանխավ շնորհակալ եմ:

 

Նանա Սարգսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին