▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարո՛ն Աբազյան, դադարեցրե՛ք իմ նկատմամբ հեռախոսային այլանդակ հարձակումները». Բագրատ Սրբազան

«Մեզ ծաղրում են, թե թիվը նվազել է: Խոստանում եմ, եթե նույնիսկ 5 հոգի մնա, այդ ծրագիրը պետք է իրականանա: Սակայն դեռ իրենք չգիտեն, թե իրենց խոփը ինչ քարի է դիպել: Ազգային անվտանգության ծառայություն՝ պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները։ Կարգի հրավիրեք Ձեր համակարգը։ Իմ վրա չի ազդելու՝ մարդու որդիներ.... վահան կա վրաս։ Ձեր վահաններն ու զրահաբաճկոնները ոչինչ են այն մեծ վահանի դիմաց, որով հռչակել ենք, որ Տերն է իմ լույսը և կյանքը, և ումի՞ց եմ վախենալու։ Տերն է իմ կյանքի ապավենը, ումի՞ց եմ դողալու»:

***

«Ցանկանում եմ հորդորել ոստիկանապետին և ներքին գործերի նախարարին՝ Վահե Ղազարյանին, ում դրությունն այնքան էլ լավ չէ և բոլոր ոստիկանական շարքերին, ներքին զորքերին՝ ձեզ հանդարտ պահեք, ոստիկաններին մի փչացրեք»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Մի բարոյազրկեք, ավելորդ տեղը վահաններ մի տվեք, ինչ-որ մեկին պաշտպանելու համար, ոչ ոք չի հարձակվելու, ջարդելու փշրելու: Մարդիկ փողոցներում անհնազանդության գործողություններ են ծավալում, և դուք իրավունք չունեք նրանց հանդեպ անհամաչափ բռնի ուժ կիրառելու»,- հայտարարեց Սրբազանը:

***

«Վաղն առավոտյան ժամը 08։00-ից տոտալ փորձում ենք դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնենք ամբողջ քաղաքը և ՀՀ մյուս մարզերը՝ անհամաձայնություն հայտնելով ստին ու չարիքին»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին