Հայաստանում բողոքի ակցիաներն՝ ընդդեմ Հանրապետական կուսակցության, շարունակվում են: Այսօր Երևանում ու մարզերում փակ են ճանապարհների զգալի մասը: Ներկայացվող կադրերը Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի Սիսիանի հատվածից է:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր տեսաուղերձում խնդրել է, որ չփակվեն Լեռնային Ղարաբաղ տանող երկու ճանապարհները և ապահովել զինվորական պետհամարանիշներով մեքենաների, շարասյունների անխափան տեղաշարժերը։ «Փակ են բոլոր ճանապարհները։ Ճանապարհ ենք տալիս շտապօգնությանը, ԱԻՆ, ՊՆ, ՊԲ մեքենաներին»,-նշել էր նա: