Հարավային Աֆրիկայի իշխանությունները պահանջել են, որ երկրի հանգուցյալ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի բրոնզաձույլ արձանի հեղինակները հեռացնեն ականջի մեջ գտնվող բրոնզե ճագարին:
Արվեստագետները ներողություն են խնդրել, որ առանց թույլտվության ճագար են զետեղել լեգենդար առաջնորդի արձանի ականջում: Սակայն, պարզվում է, այս ամենն իր բացատրությունն ունի:
Քանդակագործներ Անդրե Փրինսլուն և Ռուհան Յանսե ֆոն Վուրեն հայտարարել են, որ ականջի մեջ ճագար են տեղադրել, քանի որ նախարարությունը նրանց արգելել է իրենց անունները փորագրել արձանի ոտքերին: Բացի այդ, քանդակագործները ցանկացել են ասել, որ իրենց ստիպել են աշխատել լարված մթնոլորտում` գործն արագ ավարտին հասցնելու համար.գրում է bbc-ն:
Նշենք, որ 9 մետր բարձրություն ունեցող արձանը կանգնեցվել է դեկտեմբերի 16-ին` ի հիշատակ Մանդելայի, ով մահացել է դեկտեմբերի 5-ին` թոքերի բորբոքումից: