footballcity.am: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում Դինամոն հյուրընկալել էր Սպարտակին: Արդեն հանդիպման սկզբից հյուրերը կարողացել են գրավել դաշտի տերերի դարպասն ու արդյունքում առաջին կեսի ընթցքում պարզապես ջախջախել են Դինամոյին:
7-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Խուրադոն: Ընդամենը 5 րոպե անց Յակովլևին հաջողվել է երկրորդ գնդակն ուղարկել Շունինի պաշտպանած դարպասը: 30-րդ րոպեին Էմանուել Էմենիկեն հաշիվը դարձրել է խոշոր, իսկ 42-րդ րոպեին Խուրադոն արդեն 4-րդ անգամ է ստիպել դինամոյականներին խաղը սկսել դաշտի կենտրոնից:
Ընդմիջումից հետո Սպարտակը բավարարվել է ձեռք բերածով և 81-րդ րոպեին Անդրեյ Վորոնինն անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը՝ խփել է հեղինակության գնդակը:
Սպարտակն առավելության է հասել 4:1 հաշվով և շարունակում է 100 տոկոսանոց արդյունքով գլխավորել մրցաշարային աղուսյակը:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից Ռոման Բերեզովսկին նստած է եղել Դինամոյի պահեստայինների նստարանին և այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել:
Սպարտակի կազմում իր նորամուտն է նշել Արազ Օզբիլիզը, ով փոխարինման է դուրս եկել խաղի 70-րդ րոպեին, իսկ ահա Յուրա Մովսիսյանը պահեստայինների թվում էր և խաղալու հնարավորություն չի ստացել: