▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողջ իրականությունը՝ Տավուշի նոր մարզպետի մասին

Ժող, Տավուշի թոփ թազա մարզպետ ա նշանակվել ու ըսենց լռությու՞ն: Ինչքան ինքն ա սուսիկ փուսիկ, էնքան էլ իրա շուրջ խոսակցությունները: Բայց Տավուշում մարզպետ են նշանակել Աբովյան Հովիկին՝ օլիգարխի, մե հիանալի անձնավորություն, որի մասին քիչ բան գիտեք: Դե բարի մարդիկ դռան փալասիս տակ ահագին բան են դրել նորաթուխ մարզպետի մասին: Քիչ քիչ կբացահայտեմ, սեմուշկա վերցրեք ու սերիալի նման նայեք: Կարող ա ձեռի հետ դատի-մատի գործ էլ բացվի: Պարապ չեմ թողնի սուսուփուս մարզպետին:
Այս սուսուփուս, հիանալի անձնավորությունը երթուղային գիծ ունի, հյուրանոց՝  մաքսատան մոտ, հյուրանոց Սոչիում, գազի ԱԳԼՃԿ, առանձնատներ իր մարզում ու Երևանում, բնակարան Մոսկվայում, մաքսատան բրոքերային ծառայությունը և էլի բաներ: Ասում են, որ ամեն ինչ անում է իր նախկին՝ Գուգարքի մաքսատան պետի պաշտոնում մտերիմ մարդ նշանակի, որ էլի կարողանա վերահսկել այդ յուղոտ տեղը: Էն մի քանի բանը, որ նշեցի, մի մասն ա ունեցածի, դե սաղս գիտենք, որ աշխատավարձով ա ձեռք բերել. ես լիքը բաներ կհրապարակեմ, որ իրականությունը իմանաք:
Մեր վրչոյի ադաշն ա հո չենք թողի մոռացության մատնվի: Համ էլ մի թաքնված օլիգարխի կբացահայտենք:

Ռոման Բաբայան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին