▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողջ աշխարհի առաջ մեր իրավապահներին խայտառակելն էլ մի բան չի, էլի...

Հասկանում եմ, որ մեր նորանկախ երկրում առողջ տրամաբանության հետ խնդիրներ ունեն բոլոր նրանք, ովքեր իշխանության մեջ են, և այլ տարբերակ լինել չի կարող, բայց չեմ հասկանում Աֆրիկյանների տունը քանդելուն խոչընդոտող ակտիվիստների վրա «ուրիշի գույք վնասելը» հոդվածը կախելը:

Եթե այդ գույքը սեփականատերը նախատեսում է ոչնչացնել, ինչպե՞ս կարող է մեկ ուրիշը վնասել այն, եթե հատկապես փորձում է փրկել այն ոչնչացումից: Գիտակցում եմ, որ ոստիկանությունում ավելի խելացի մեկը չի գտնվել, որ ավելի հարմար հոդված գտներ Քրեական օրենսգրքում, բայց դե ողջ աշխարհի առաջ մեր իրավապահներին խայտառակելն էլ մի բան չի, էլի...

Վախթանգ Սիրադեղյան

Հիշեցնենք, որ Աֆրիկյանների տունը ներկայումս քանդման է ենթակա, ինչին էլ  հաջորդել են  զայրացած քաղաքացիների  բողոքի ցույցերը:

Կարդացեք նաև` Երևանի գլխավոր ճարտարապետը՝ Աֆրիկյանների տան շուրջ քննարկումների մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին