▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր են թռել ոստիկանությունից Մոսկվա...«ՀԺ»

«Ոստիկանությունը հուլիսի 12-15-ը Երևան-Մոսկվա–Երևան չվերթի էկոնոմ դասի 4 ավիատոմս է ձեռք բերել 1 մլն 299 հազար դրամ արժողությամբ։ Ու թեև տոմսերի ընդհանուր արժեքը նշված է, նշված չէ, սակայն, թե ինչ արժի յուրաքանչյուր տոմսը։

 

Հետաքրքիր է նաև, որ ոստիկանությունն այդ գնումը բաժանել է երկու մասի՝ 3 տոմս առանձին, մեկը առանձին։ Իսկ ընդհանուր գումարից կարելի է եզրակացնել, որ յուրաքանչյուր տոմսը ձեռք է բերվել 324 հազար դրամով։ Թեև չի բացառվում, որ երեքը էժան գնով է ձեռք բերվել, իսկ այն առանձին մեկը ավելի թանկ, ինչշպես  սովորաբար լինում է պետական գումարներով ավիատոմսեր ձեռք բերելու դեպքում։ Ամեն դեպքում, Երևան-Մոսկվա-Երևան  չվերթի   Էկոնոմ   դասի   մեկ տոմսի համար 324 հազար դրամը չափազանց թանկ է: Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ կարժենա այդ տոմսը, եթե այն ձեռք բերենք վաղը օգոստոսի 5–8-ի համար։ Պարզվեց արժեքը 240-300 դոլարի կամ 115– 145 հազար դրամի սահմաններում Է այսինքն կրկնակի-եռակի էժան:  Այս դեպքում կարծիք կա, որ գերատեսչություններն ավիատոմսեր վաճառող գործակալությունների հետ համաձայնեցրած պետբյուջեից գումարներ են քերում»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին