Pop հանրագիտարանն այս անգամ անդրադարձել է «Միսս Հայաստան» գեղեցկության և նրբագեղության մրցույթին: Գեղեցկության մրցույթի թագուհիններ. ովքե՞ր են նրանք, իսկապես կատարելության հասնող գեղեցկություն ունեցող աղջիկնե՞ր, թե՞ ընտրյալներ, որոնք բախտի բերմամբ հայտնվել էին ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին: Իսկ որո՞նք են նմանատիպ մրցույթներ կազմակերպելու հիմնական պատճառը` հիրավի ամենագեղեցիկին գտնելու ակնկալի՞քը, թե՞ ժամանակի թելադրանքից հետ չմնալու մեծ ցանկությունը: Եվ վերջապես ինչո՞ւ էր վերջին գեղեցկության մրցույթը հումորային հաղորդման նմանվել և արդյո՞ք մենք հետագայում կունենանք գեղեցկության մրցույթի նոր և իսկապես ԳԵՂԵՑԻԿ թագուհիներ: Իրինա և Լուսինե Թովմասյանները բացում են կուլիսային գաղտնիքները, իսկ Սուրեն Շահվերդյանը մեկնաբանում է վերջին տարիների մրցույթների մասնակիցների ինտելեկտը. այս ամենը և ոչ միայն:
Ովքե՞ր են հայկական գեղեցկության մրցույթների թագուհիները կամ «Միսս Հայաստան»-ի բոլոր գաղտնիքները
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet