«Վերջնականապես որոշվել է՝ գեներալ Սեյրան Սարոյանի 50-ամյակը նշելու են «Փարավոնում», սեպտեմբերի 3-ին: Հյուրեր են լինելու ԱՄՆ-ից, Իսրայելից, Ռուսաստանից, Օդեսայից: Թամադան «Որոգայթի» Սարգիսն է: Դրսից երգիչ-երգչուհի չեն հրավիրել: Ժլատությո՞ւն է արել գեներալը՝ հարցրինք մեր աղբյուրին: «Չէ, նա միայն հայկական երաժշտություն է սիրում»: Ինքն է՞լ է երգելու՝ «Ջուխտակ շամամները»: «Չի բացառվում»: Ակորդեոնիստ Աշոտին հրավիրե՞լ եք (Աշոտը Սարոյանի «օկոպոնիստն» է): «Այո»: Ի դեպ, Սարոյանի 50-ամյակին մասնակցելու հրավեր են ստացել ԱԺ բոլոր խմբակցությունները՝ բացի «Ելք»-ից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: